Թուրքիան Սիրիային կապահովի ինտերնետով

Թուրքիան Սիրիային կապահովի ինտերնետով

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Դամասկոս կատարած այցի շրջանակներում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարար Յարուբ Սուլեյման Բեդիրի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ամրապնդման, լոգիստիկ համագործակցության և տարածաշրջանային հաղորդակցության վերաբերյալ ծրագրեր։

Անդրադառնալով ինտերնետի հարցին, Ուրալօղկուն նշել է, որ աշխատանք է տարվում Թուրքիայից Սիրիա ինտերնետ ապահովելու թեմայով։ Վտսահեցրել է, որ Սիրիային կտրամադրվի ինտերնետային աջակցություն։

Նախարար Ուրալօղլուն նաև այցելել է նաև Հիջազի երկաթուղային կայարան։ Այդ կապակցությամբ նա նշել է․ «Հիջազի երկաթուղային կայարանը ժառանգություն է մեր նախնիներից։ Այս վայրը պարզապես կայարան չէ, սա վկայում է մեր ազգի՝  քաղաքակրթական թատերաբեմում ունեցած կարևոր դերի մասին»։

Ուրալօղլուն ընդծել է, որ երկու երկրների համագործակցությունը լինելու է շարունակական և միտված է լինելու համատեղ ապագայի կառուցմանն ու ամրապնդմանը։