Կարո՞ղ ենք ժառանգել ինտելեկտը

Կարո՞ղ ենք ժառանգել ինտելեկտը

Մինչ օրս գիտնականները փորձում են հասկանալ կարո՞ղ են արդյոք որոշակի ընդունակություններ ծնողներից փոխանցվել երեխային, եւ ո՞րն է այդ փոխանցման մեխանիզմը։ Գիտության ոլորտում մասնագիտացված լրագրող Կ․ Ցիմմերը բացատրել է այդ գեների աշխատանքի հիմնական սկզբունքները։ 
 

Ինչ է ինտելեկտը
Ինտելեկտը իրենից ներկայացնում է մի համակարգ, որը հնարավորություն է տալիս մշակել տեղեկատվությունը։ Ինտելեկտի մի շարք տեսություններ կան, նրանցից մեկը առաջարկել է անգլիացի գիտնական Չ․Սպիրմենը, ով ինտելեկտը բնորոշել է որպես կայուն օրինաչափություն, որը հնարավորություն է տալիս մարդուն համակցել մի քանի կոգնիտիվ հմտություններ։ Սա նշանակում է, որ եթե մարդը ինչ որ բանում լավ է, ապա այլ ոլորտում էլ խնդիրներ չպիտի ունենա առաջադրանքների կատարման հարցում։ Համաձայն այս տեսության, ամեն մարդ ունի 8 չզարգացած ընդունակություններ, որոնք կենսագործունեության ընթացքում կարող են կիրառվել։ Անկախ մեր ծագումից, մեր մեջ արդեն դրված է մի քանի յուրահատուկ հմտություններ եւ դա կապ չունի ժառանգականության հետ։
 

Խելացի գեն
Անկախ նրանից, թե ինչ հետազոտություններ են կատարում գիտնականները վերջին հարյուրամյակներում, միեւնույն է շատ հարցեր դեռեւս մնում են գաղտնիք։ 2017 թվ-ին ամբողջ աշխարհից գիտնականների մի խումբ որոշեց հետազոտություն իրականացնել եւ վերլուծել մոտ 80 հազար մարդու ցուցանիշ։ Նրանք դուրս բերեցին 52 գեն, որոնք կարողացան բացատրել գոյություն ունեցող տարբերությունների մի մասը։ Հետազոտությունը ցույց է տալիս մարդու արդեն գոյություն ունեցող գեների կախվածությունը նրանցից, որոնք նա ժառանգել է իր հարազատներից։
 

Ինտելեկտուալ միջավայր
Ժառանգականության հետազոտությունից բացի հոգեբանները ուշադրություն են դարձնում նաեւ միջավայրին, որտեղ դաստիարակվել է մարդը։ Մանկության ժամանակ ստացած տրավմաները, ուշադրության պակասը, կամ գերուշադրությունը, սթրեսի ազդեցությունը ուղեղի վրա կարող են կարեւոր դեր խաղալ այս կամ այն գենի փոփոխման հարցում։ Շրջակա միջավայրի ազդեցությունը ժամանակի ընթացքում ձեւավորում է կենսափորձը։ Այսպիսով, ժառանգականությունը չի դադարել խաղալ իր դերը։ Մինչ այժմ շատ պաթոլոգիաներ եւ հիվանդություններ կապում են ժառանգական փոփոխությունների հետ։ Միեւնույն ժամանակ չենք մոռանում այն միջավայրի մասին, որտեղ մեծանում է մարդը եւ ծնողների ուղերձների կարեւորության մասին երեխաների կյանքում եւ հաջողության հասնելու հարցում։