Մակրոնն այնքան արագ է դուրս եկել, որ նույնիսկ շփոթված թիկնապահներին է գերազանցել արագությամբ
Երեկ հայտնի դարձավ, որ Փարիզում կազմակերպված գյուղատնտեսական ցուցահանդեսը, որին մասնակցում էր նաեւ Մակրոնը, վերածվել է մարտադաշտի: Գլխավոր հյուրը հենց Էմանուել Մակրոնն էր, և հարյուրավոր զայրացած ֆերմերներ փորձել են հասնել իրենց նախագահին` նաեւ նրա թիկնազորի հետ բախումների միջոցով։
Պահակները փակել են ֆերմերների ճանապարհը, բայց ուժերը հավասար չեն եղել ։ Ամբոխի ճնշման, ճիչերի, սուլոցների ներքո շտապ ոստիկանություն են կանչել։ Ֆերմերները ձվեր են նետել թե՛ ժանդարմների, թե՛ պաշտոնյաների վրա:
Մակրոնին շտապ էվակուացրել են: Մակրոնն այնքան արագ է դուրս եկել, որ նույնիսկ շփոթված թիկնապահներին է գերազանցել արագությունով:
Կարծիքներ