Զիբիլի հոտն ավելի տանելի էր, քան ստի գարշանքի հոտը

 Զիբիլի հոտն ավելի տանելի էր, քան ստի գարշանքի հոտը

Վերջը առավոտից իրիկուն նորերը օլիգարխ են քննադատում, «բռնի- բռնի խաղում», բացվող օրվա հետ յուրաքանչյուրի մեջ ներարկում համապատասխան թույնը, թե ինչ սոսկալի թալանչիներ են և երբևէ չեն մտածել ժողովրդի մասին, իսկ այ, իրենք քուն ու դադար չունեն և զիբիլի հարցը տեղում լուծեցին։ Գրառումներն եմ վերհիշում զիբիլի հարցի լուծման առթիվ՝ հիմա՞ էլ Հայկոյին բան կասեք, զիբիլի հարցն էլ լուծեց, հիմա ի՞նչ կասեք։

Այդքանից հետո ինքդ քեզ մտածում ես՝ դե մարդիկ չեղած տեղից մեծ գումարներ են հատկացրել, ավտոմեքենաներ գնել, ուրեմն ուզում են, փորձում են աշխատել։ Վերջում պարզվում է,, որ իրենց քննադատած, սևացրած օլիգարխներն են մեքենաները նվեր տվել, որ ժողովուրդը «Հայկոյի կոկորդից չբռնի ու խեղդի»։ Կոպիտ չեմ ասում, հիշեք , թե ինչպես էին աղբը հասցնում քաղաքապետարան և խնդրում , որ հասցնեն քաղաքապետին, որ բույրը զգա։

Կարևոր չէ թե ովքեր են նվիրել, կարևորն այն է, թե ինչու են գաղտնի պահել։ Գաղտնի պահելն իր մեջ ներառում է, թե ինչ է ստացել նվիրողը դրա դիմաց։  Մինչև հիմա էլ դեռ բացատրություն չենք ստացել, թե պաշտոնյաների աշխատավարձի  կրկնակի բարձրացումը ինչու՞ է գաղտնի պահվել, ինչու՞ են ՊՎԾ-ի պաշտոնյաները ամեն ամիս աշխատավարձի չափով հավելավճար ստանում և էլի ու էլի սուրբ գաղտնիքներ, հիմա էլ այս հարցը՝ ինչու՞ է գաղտնի պահվել, որ այդ մեծաքանակ մեքենաները ժողովրդին նվիրել են «օլիգարխները։ Ինչ են ստացել դրա դիմաց "օլիգարխները"։

Զիբիլի հոտն ավելի տանելի էր, քան ստի գարշանքի հոտը։