Դատարանն արգելել է ԱՄՆ-ից միգրանտների արտաքսումը

Դատարանն արգելել է ԱՄՆ-ից միգրանտների արտաքսումը

Միացյալ Նահանգներում դատարանը որոշում է կայացրել անհապաղ դադարեցնել Վենեսուելայի քաղաքացի միգրանտների արտաքսումը երկրից եւ անմիջապես հետ վերադարձնել արտաքսված միգրանտներին տեղափոխող օդանավները, որոնք մեկնել են Կենտրոնական Ամերիկա՝ Միացյալ Նահանգներ։

Այս մասին հայտնում է Politico հանդեսը։ Նախօրեին, մասնավորապես, շրջանային ֆեդերալ դատավոր Ջեյմս Բոասբերգը կարգադրել է նախագահ Թրամփի վարչակազմին անհապաղ դադարեցնել վենեսուելացի միգրանտների արտաքսումն այնքան ժամանակ, քանի դեռ ինքը ժամանակ չի ունեցել ուսումնասիրելու, թե արդոյք Թրամփի կողմից ստորագրված՝ «Օտարերկրյա թշնամիների» մասին օրենքին հղում տալով արտաքսման գործողությունների իրականացումը օրինական է։

Դատավորը բավական խիստ է եղել իր ձեւակերպումների մեջ՝ պահանջելով նույնիսկ օդում եղած օդանավներին, որոնք արտաքսված միգրանտների են տեղափոխել, անկախ այն հանգամանքից, թե դա ինչպես կանեն, շրջվեն ու հետ վերադառնան ԱՄՆ տարածք։ Հայտնի է, որ դատական նիստի ժամանակ երկու օդանավ արդեն իսկ օդ է բարձրացած եղել եւ դեռ հայտնի չէ, թե դրանք հետ վերադարձել են, թե ոչ։ Բոասբերգը հայտարարել է, որ Թրամփի կողմից կիրառված օրենքը ընդունվել է 1798 թվականին եւ ունի բազմաթիվ խնդրահարույց դրույթներ։ Պատահական չէ, որ այն կիրառվել է Ամերիկայի պատմության մեջ ընդամենը երեք անգամ։ Արգելանքի ժամկետը 14 օր է։