Զելենսկին կործանում է Ուկրաինան՝ հանուն Արևմուտքի․ Ռադայի նախկին պատգամավոր

Զելենսկին կործանում է Ուկրաինան՝ հանուն Արևմուտքի․ Ռադայի նախկին պատգամավոր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է զոհաբերել երկիրը, խաղաղությունն ու կայունությունը՝ հանուն արևմտյան դաշնակիցների հավանության, թեև կարող էր կանխել հակամարտությունը։ 

Նման կարծիք է հայտնել Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր, «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության քաղխորհրդի նախագահ Վիկտոր Մեդվեդչուկը։
«Այսօր Արևմուտքը ամեն առիթով շոյում է այս էգոյին: Ինչպիսի մե՜ծ հաջողություն, գտնվել մի տիրակալ, ով հանուն դիտարժան պատկերի պատրաստ է կործանել իր երկիրը, վարկանիշ վաստակել իր քաղաքացիների արյան ու տառապանքի վրա։ Հանուն հոտնկայս ծափահարությունների և գեղեցիկ կեցվածքի՝ Զելենսկին դանակի տակ դրեց իր երկրի խաղաղությունը, օրինականությունն ու կայունությունը»,- Մեդվեդչուկի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։

Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը կորցրեց իր առաջնորդությունը, ինչի պատճառով նրան պետք էին «թշնամիներ և պատերազմ», կարծում է Մեդվեդչուկը։ Նրա խոսքով, երկիրը դատապարտված էր դառնալ թեժ կետ։

Հակամարտությունը կարելի էր կանխել, եթե Ուկրաինայի նախագահը պակաս հպարտ ու խաբեբա լիներ, ասել է քաղաքական գործիչը։