Տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունն անկայունության պատճառ է․ Բաղերի
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին կիրակի օրը Բաղդադում հանդիպել է Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ։
Պաշտոնյան շնորհակալություն է հայտնել Իրաքի կառավարությանը՝ Իրաքյան Քուրդիստանի հակահեղափոխական զինված խմբավորումներին զինաթափելու հրամանի կապակցությամբ, որին հաջորդել է անվտանգության ոլորտում համաձայնագրի ստորագրումը, գրում է Pars Today-ը։
Այդ առնչությամբ Բաղերին նշել է. «Ակնկալվում է, որ այդ խմբերի զինաթափման գործընթացը կիրականացվի մինչև վերջ»:
Անդրադառնալով երկու երկրների կրոնական, մշակութային և պատմական ընդհանրություններին, Բաղերին ասել է.
«Տարածաշրջանում օտար ուժերի, հատկապես ամերիկացիների ներկայությունն անապահովության և անկայունության պատճառն է»:
Նշելով, որ Պաղեստինի հարցը տարածաշրջանի ու իսլամական աշխարհի ամենակարեւոր խնդիրն է, ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել է.
««Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը ցնցեց Սիոնիստական ռեժիմի սասանված հիմքերը և այդ փաստը բացահայտեց աշխարհի համար»:
Կարծիքներ