«Դիմում գրի, գնա...» վարչապետի կոչին հետևել է ոչ միայն Վանեցյանը | Հրապարակի էջերում 11.09.2019

«Հրապարակի» տեղեկություններով Արթուր Վանեցյանը, կառավարության գրեթե բոլոր անդամները պարբերաբար ազատման դիմումներ են գրում, ապա դրանք պատռվում են վարչապետի կամ հենց դիմումատուների կողմից։ Նման դիմումներ գրել են ե՛ւ փոխվարչապետերը, ե՛ւ նախարարները, ե՛ւ քաղաքապետը։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը հեշտ չէ՝ նա բռնկվող է, անհավասարակշիռ, զայրանալիս կարող է մարդուն վիրավորել, ասել՝ դիմում գրի, գնա։ Հետո պաղում է, երբեմն՝ փոշմանում, բայց դիմացինները ծանր են տանում այդ պահվածքը եւ փորձում են թողնել հեռանալ։

«Հրապարակի» գլխավոր հրապարակումները դիտեք տեսանյութում.