Որքան է տևելու դեմարկացիան ու դելիմիտացիան
Կարծում եմ՝ եթե մենք մեր սկզբունքային դիրքորոշումների շրջանակներում մնանք, ու նախագծման փաստաթղթի աշխատանքներն ու տրամաբանությունը բխի Ալմա Աթայի հռչակագրից, մենք կարող ենք 2-3 ամսվա ընթացքում ունենալ կանոնակարգի նախագիծ, որը կպարունակի մեթոդաբանությունը աշխատանքի։ Մեթոդաբանությունը հաստատելուց հետո շատ ժամանակ կպահանջի բուն գործընթացը թե դելիմիտացիայի, թե դեմարկացիայի, բայց այնուամենայնիվ բոլորիս հասկանալի կլինի, թե ինչով ենք զբաղված։ Այս մասին քիչ առաջ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այս փուլում քննարկում ենք համատեղ գործունեության կանոնակարգը, որը ավելի շատ մեթոդական նկարագրություն է պարունակելու»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
Կարծիքներ