Ծերանոցի աշխատակիցը սեքսուալ բռնություն է գործադրել հոգեկան խնդիրներ ունեցող կենվորների հանդեպ

Ծերանոցի աշխատակիցը սեքսուալ բռնություն է գործադրել հոգեկան խնդիրներ ունեցող կենվորների հանդեպ

ԱՄՆ-ում ծերանոցի աշխատակիցը սեքսուալ բռնություն է գործադրել այն կենվորների հանդեպ, որոնք ունեցել են հոգեկան խնդիրներ եւ տկարամտություն։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Ըստ իրավապահների, հաստատվել են երկու կնոջ բռնաբարության եւ երրորդ կնոջ հանդեպ անառակաբարո գործողություններ կատարելու փաստերը, որոնց առնչությամբ էլ աշխատակցին մեղադրանք է առաջադրվել։ Ներկայումս իրավապահները պարզում են գործի հետ կապված այլ մանրամասներ։ Կասկածյալը ձերբակալված է։