Վայրէջքից առաջ․․․

Նապոլեոնն ասում է՝ «Կանգառ կարելի է անել վերելքի, բայց ոչ վայրէջքի ժամանակ»։ Փոխաբերական իմաստով սա նշանակում է, որ կանգառ կարելի է անել, մի պահ շեղվել ու հանգստանալ զարգացման, առաջխաղացման, առաջընթացի, հաղթանակի, խանդավառության, ոգևորության ժամանակ։ Իսկ վայրէջքի ժամանակ, որը փոխաբերական իմաստով նշանակում է անկում, հետադիմում, անհաջողություն, ձախողում, թուլացում, նվազում, պարտություն՝ կանգառ չի կարելի անել։ 44- օրյա պատերազմի խայտառակ պարտությունից, կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը, որ Արցախ ու Հայաստան աշխարհը թռիչքի բարձրությունից հպել է գետնին, փոխանակ տեղից բարձրանա, ուղղի հայ ժողովրդի կոտրած մեջքը, որ ինքն է կոտրել, հղի կնոջը վրաերթի ենթարկած ու փախածի հոգեբանությամբ շարունակում է իր կանգառները։
Շարունակում է իր պարտված դատողություններով զբաղեցնել ժողովրդին, այն դեպքում, երբ անկումը շարունակվում է, ու մարդիկ տեսնում են, թե ինչպես է նա գահավիժում բարձունքից, հետը տանելով մոլորյալ մարդկանց մի զանգված։ Բայց դրանք ոչինչ են առ այն, որ նա գահավիժում ու կանգառ անելով՝ իր հետ Արցախն ու Հայաստանն է գահավիժման տանում։ Ու՞մ է պետք քո դատողությունները պատերազմից հետո։ Ու՞մ է պետք քո կանգառը, երբ անկում ես ապրում։ Նույնիսկ պատերազմը դաս չեղավ քեզ համար, որ մի պարզ ճշմարտություն հասկանաս, որ քո գործը ՀՀ անվտանգությունն ապահովելն է և ոչ թե նախկինների վրա «մեղքը գցելը» ու նախկիններով զբաղեցնելը։ Պարտությունից հետո քո ֆիզիկական գոյությամբ վայրէջք, անկում ես ապրում։ Օդապարիկային ցայտոստույններով մոլորության մեջ մի գցիր մարդկանց, թե վայրէջքի ժամանակ հնարավոր է մնալ բարձունքում, կանգառ անել։ Դա հնարավոր չէ, անգամ օդապարիկով դու իջնելու ես գետնին, բայց մի փորձիր քեզ հետ գետնին իջեցնել մեր երկիրը։ Կանգնելու ես գետնին ու տեսնես, որ դու ընդամենը Նիկոլն ես։
Հիշեցնենք, որ այսօր սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը հրավիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
Կարծիքներ