Boeing –ը հայտարարել է, որ իր աշխատակազմը կրճատելու է 6700 հաստիքով

Boeing –ը հայտարարել է, որ իր աշխատակազմը կրճատելու է 6700 հաստիքով

Ամերիկյան Boeing աէրոտիեզերական կորպորացիան հայտարարել է, որ իր հաստիքակազմը կրճատելու է 6,7 հազար հաստիքով։ Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Դեւիդ Կելհունը՝ կայքում հրապարակված հայտարարությամբ։

«Մենք ավարտել ենք կամավոր կրճատման ծրագիրը, որի մասին հայտարարել էինք անցյալ ամիս։ Մենք հիմա հասել ենք մի տխուր կետի, երբ հարկադրված ենք սկսել հարկադիր կրճատումները։ Այդ շաբաթ կտեղեկացնենք մեր 6770 աշխատակիցներին Միացյալ Նահանգներում, որոնց կառնչվի այդ ծրագիրը»,- ասված է Կելհունի հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նաեւ ասված է, որ աշխատանքից ազատված աշխատակիցները կստանան հասանելիք բոլոր վճարումներն ու ապահովագրական արտոնությունները՝ ամբողջական ծավալով։ Կելհունը նշել է, որ կորոնավիրուսային համավարակը կատաստրոֆիկ ազդեցություն է ունեցել ընկերության վրա Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում։