Ռուսաստանը և Պակիստանը զորավարժություններ են սկսում Արաբական ծովում

Ռուսաստանը և Պակիստանը զորավարժություններ են սկսում Արաբական ծովում

Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատը ժամանել է Պակիստանի Կարաչի նավահանգիստ և պայմանավորվել Արաբական ծովում համատեղ PASSEX զորավարժություններ անցկացնել։ 

Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Ռուսական ռազմածովային ուժերի նավերի ջոկատը կմասնակցի Պակիստանի Իսլամական Հանրապետության նավատորմի հետ համատեղ PASSEX ռազմածովային զորավարժություններին:

Կողմերը պայմանավորվել են զորավարժություններն անցկացնել Խաղաղօվկիանոսյան նավատորմի ջոկատի՝ Պակիստանի Կարաչի նավահանգիստ կատարած այցի ընթացքում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։