Հարիսը պատրաստ է Թրամփի հետ հեռուստաբանավեճերին

Հարիսը պատրաստ է Թրամփի հետ հեռուստաբանավեճերին

ԱՄՆ փոխնախագահ և նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը հայտարարել է հանրապետական կուսակցությունից իր մրցակից ​​Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճերի մասնակցելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնել են Սպիտակ տան մոտ կանգնած մամուլի ներկայացուցիչները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հարիսը, կիրակի օրը պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ պատրաստ է բանավիճել Թրամփի հետ։ Ընդորում, կին գործիչը վերև է բարձրացրել բութ մատը՝ ի նշան համաձայնության:

New York Times-ի և Siena College-ի անցկացրած վերջին հարցման արդյունքները ցույց են տվել, որ Թրամփն ու Հարիսը գրեթե նույն մակարդակի աջակցություն ունեն ԱՄՆ ընտրողների շրջանում։ Հետազոտության համաձայն՝ Թրամփի հավանության վարկանիշը կազմում է 48%, իսկ Հարիսինը՝ 47%։

ԱՄՆ նախագահի թեկնածուների առաջին բանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին։ Դրանք տեղի կունենան ABC News հեռուստաալիքի տաղավարում։ Ավելի վաղ Թրամփն այդ հեռուստաալիքն անվանել է «ամենակեղտոտը և ամենաանազնիվը», սակայն նշել է, որ իրեն վստահեցրել են, որ բանավեճը կլինի արդար և հավասար, և կողմերը նախապես հարցեր չեն ստանա։