Հայ-ռուսական համալսարանը չի երկարաձգելու ուստարին

Հայ-ռուսական համալսարանը չի երկարաձգելու ուստարին

Հայ-ռուսական համալսարանը չի երկարաձգելու 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։ ՀՌՀ-ի ինստիտուտները ս․թ․ հունվարին կազմված ուսումնական պլաններով նախատեսված բոլոր դասընթացները, պետական քննությունները, դիպլոմայինների պաշտպանությունները և լուծարքներն իրականացնում են նախապես սահմանված ժամանակացույցի համաձայն։

ՀՌՀ-ի ուսանողներին (նախաբուհական կրթության կենտրոն, բակալավրիատ (առկա և հեռակա), մագիստրատուրա (առկա և հեռակա), ասպիրանտուրա, ՀՌՀ-ի Բիզնես դպրոց) բուհից հորդորում են չթուլացնել ուսումնական գործընթացի տեմպերը։

Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ Հայ-ռուսական համալսարանը շենքային պայմաններից անցում է կատարել հեռավար ձևաչափով ուսուցման և օնլայն եղանակով շարունակում է պատշաճ կերպով մատուցել իր կրթական ծառայությունները։