ՊՆ-ն մանրամասներ է հայտնում գերի ընկած ծառայողի մասին

Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, ավելի վաղ գրել էինք, որ Սև լճի տարածքում պայմանագրային զինծառայող Ուրալ մեքենայով հաց է տարել դիրքեր եւ գերի ընկել։ Մեր տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողը 40-ին մոտ է, Խնձորեսկ գյուղից։
Կարծիքներ