Բանակից թռար, որ ստատուս գրե՞ս․․․

 Բանակից թռար,  որ ստատուս գրե՞ս․․․

 

Երիտասարդի կենսագրության մի փոքրիկ հատված եմ ներկայացնում, մնացածը թողնում ձեր հայեցողությանը։

Վահան Կոստանյանը Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավարն էր և 2018 թվականի ամառային զորակոչին էր ներկայացված։ Նա դիմում է գրում նախկին փոխվարչապետին, որպեսզի ազատվի իր պաշտոնից և գիտությամբ զբաղվելու համար դիմի մասնագիտական հանձնաժողովին ու տարկետում ստանա:

Այդպես էլ լինում է։ Կառավարությունը 42 քաղաքացիների, այդ թվում Կոստանյանին տարկետման իրավունք է տալիս, որպեսզի վերջինս պաշտպանի ասպիրանտական ատենախոսությունը: Հուլիսի 19-ին տարկետում ստացած Կոստանյանը օգոստոսի 14-ին նշանակվում է իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ: 

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանն ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել․

Vahan Kostanyan

Իսկ այս ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը արդեն Արցախում է։

Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ։

Ֆեյսբուքյան արձագանքները  մեղմ ասած խայտառակ բացասական  էին, որովհետև հողը մոր նման թանկ է, այդ իսկ պատճառով մայր հողի մասին  նման «կատակը» սվիններով դիմավորվեց։ Երբ կատակողը  բանակից ազատվում  է գիտության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար, «թոզ փչելով»՝  աշխատանքից ազատվում է, հետո նույն ժրաջանությամբ աշխատանքի  անցնում իշխող ուժի կուսակցությունում որպես մամլո խոսնակ, չի մոռացվում։ Գրառումն էլ առիթ էր, որ մարդիկ նորից քրքրեին նրա կենսագրությունը, որը ոչ մի տեղ չի երևում և հիշեին նրա՝ բանակից ազատվելու համար Պատրաստ եմ շարունակել ծառայել ՀՀ֊ին  սրտաճմլիկ գրառումը։ Մի քանի ժամ հետո  խոսնակը տեսնելով, որ գրառման համար շատ են քարկոծում, նոր գրառում է անում․

Vahan Kostanyan

Այն ինչ կատարվում է իմ նախորդ գրառման շուրջ, հստակորեն ապացուցում է, որ ֆեյքերն ու իրենց հետևում կանգնած անձինք ջանք ու եռանդ չեն խնայում ստեղծել «հող հանձնելու» ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ, իրականության հետ ՈՐԵԵՒԷ ԱՂԵՐՍ ՉՈՒՆԵՑՈՂ դիսկուրս։ Սրա վառ ապացույցը մեկնաբանություններում ծփացող ֆեյքերն են։

Շարունակում ենք կոնգրեսական Փալոունի այցը Արցախում։

Հ.գ. Երեկոյան ազատ ժամանակ ունենամ, կստուգեմ թե նախորդ գրառումս ակտիվորեն տարածած լրատվականներից քանիսն են նաև այս գրառումս տարածել։

հայաստանէևվերջ

Հենց իր ֆեյսբուքյան էջի գրառումները խոսում են իր նոր գրառման անհեթեթության մասին։

Lusine Poghosyan Samvel ջան ֆեյքը դու ես։  Ո՞ր ես համարում եմ դա ախմախ, հիմար գրառում, ուրեմն ես ֆե՞յք եմ, ու անձ է կանգնա՞ծ հետևում

Arpi Khachatryan Այնքան ես ստվերում մնացել,որ վախեցել ես քեզ չանրադառնա՞ն, որոշեցիր քեզ և քեզպեսների սրտի երազանքին հարիր կատակե՞լ, չստացված կատակ...
Եթե որևէ մեկդ ծառայած լինեիք, կհասկանայիք հողի և հայրենիքի գինը,և որ նման թեմայով բանական մարդը չի կատակում, թերուս

Naira Kerobyan Էլ ուրիշ թեմա չունեի՞ք կատակելու: Դուք ե՞ք ազատագրել, որ հիմա էլ տիրոջ վստահությամբ հանձնում եք: Ձեզ Աժ-ը բերել ենք որ ազգանպաստ աշխատեք, ոչ թե կատակեք:

Arpine Paloyan Իսկ նման տափակ կատակ անելու իմաստը ո՞րն էր , էն դեպքում , որ Դուք հանդիսանում եք ՔՊ մամլո խոսնակ և Ձեր արտաբերած տեքստերը հանրությունը ամենայն լրջությամբ է կարդում և ընկալում։

ԼուսինԷ Մնացականյան Իսկ դու ընդհանրապես ծառայած ես, թե ստաժավոր դասալիքներդ վերադասում որպես օրինակելի դասալիք պեռսոն են քեզ առաջ տարել.

Arthur Movsesyan Սաղ հեչ, բանակից թռար որ գիտությամբ զբաղվես ու հոդվածներ գրե՞ս,  թե տգիտությամբ փայլես ստատուս գրելով

Karen Ghambaryan որ մեկսա ֆեյք, Փաշինյանը քիչ խնդիր ունի, մի հատ էլ ձեր էս տուֆտա մանկամտությունը

Տաթև Արցախ Լսի այ տղա նախ ֆեյքը դու ես, և հետո քո դեբիլ հումորնա բարկացրել մարդկանց որ էդպես էլ չհասկացար, չնայած նորմալա որ դու չես հասկանում։

Em Haryan После драки кулаками не машут.
Дорога ложка к обеду.
Ափսոս, հայերեն տարբերակները չգտա։
Ձեր նախորդ գրառումից հետո եթե նույնիսկ Ավարայրի ճակատամարտը հաղթեք, Դուք արդեն պետպաշտոնյային անվայել և համապատասխան արձագանք պահանջող քայլ եք թույլ տվել։Դուրս եկել վիրտուալ աշխարհից.Ձեզ իրական անձինք են փնովում

 

Ֆեյսբուքյան իր էջում են գրում։ Սպասենք մամլո խոսնակի նոր գրառումներին։ Կամ գուցե խելոք գտնվի և իր թիմի շատ անդամների պես հեռացնի  գրառումը։