Խաղաղության սինդրոմի հետեւանքները

Խաղաղության սինդրոմի հետեւանքները

Հայաստանի արեւելյան սահմաններին անհանգիստ է: Կասեի՝ վիճակը տագնապալի է: Ադրբեջանցիները կրակում են: Կրակում են արդեն ոչ թե հանկարծակի, ոչ թե պատահական օրերի, ոչ թե շաբաթ-կիրակի, այլ՝ ամեն օր, առանց ժամ ու պատարագ: ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արարատ Միրզոյանի, Սուրեն Պապիկյանի եւ մյուս խառախուռաների, իրենց դրել են, մեղմ ասած, ռետինե խողովակի տեղ՝ իբր չեն տեսնում, չեն լսում, չեն կարեւորում, չեն վախենում: Հասկանո՞ւմ եք, այդ կրակոցներն իբր իրենց տանձին չեն:
Նիկոլ Փաշինյանը, օրինակ, այդ ահազանգերին վերաբերվում է այնպես, ինչպես Էդիկ Անդրեասյանի (թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի) քննադատական հոդվածներին, որոնցում ինքը նախշված է ամենաանդուր գույներով: Այսինքն՝ հավասարապես Նիկոլ Փաշինյանի տանձին չի, թե ինչ կգրեն իր մասին, կամ ինչ կկատարվի երկրի սահմաններին: Համաձայնեք, որ վարչապետի պարագայում դա նույնիսկ աներեւակայելի է: Բա դու էլ ինչի՞ս վարչապետն ես, որ քո երկրի սահմանին կրակում են, իսկ դու մի կատվի մլավոց էլ չես հանում, միջազգային ատյանների չես դիմում, դաշնակիցներիդ ոտքերի տակ կրակ չես վառում: Դու ո՞նց ես գիշերը քնում՝ իմանալով, որ թուրքի գնդակը ծակել է ՀՀ քաղաքացու տան լուսամուտի ապակին ու ներս ընկել:

Ալեն Սիմոնյան, Արարատ Միրզոյան, Սուրեն Պապիկյան… Ամեն մեկդ ձեր գոմում կապած անլեզու հայվանից ինչո՞վ եք տարբերվում … Նիկոլը վախենո՞ւմ է խոսել՝ դուք խոսեք… Ո՛չ հռռում, ո՛չ բռռում եք՝ սա ի՞նչ պատասխան է թուրքին: Աշխարհի խորհրդարաններին, արտգործնախարարներին, բանակայիններին բան չունե՞ք ասելու՝ այս կրակոցների կապակցությամբ: Ռուսը կասեր՝ «х.. положили на свою страну и на свой народ»: Թե բա՝ դրանք նշանառու կրակոցներ չեն, թուրքերն աննպատակ են կրակում, ով գիտի՝ սարերում որս են անում, Արգենտինայի ուղղությամբ են կրակում… Ալեն Սիմոնյանն էլ, իբր իր աչքով է տեսել, ասում է՝ օդ են կրակում: Մարդ բան չի հասկանում՝ սրանք իշխանությո՞ւն են, թե՞ խաղաղության հավաքական սինդրոմ: Ու ձեզ հե՞տ պիտի թուրքը խաղաղության պայմանագիր ստորագրի: Էդ կաստում-շլվարներդ հանեք, մի հատ լաչակ կապեք, արա… Թե բա՝ պատրաստ ենք ստորագրելու: Է, դուք ամեն վայրկյան ամեն ինչի էլ պատրաստ եք: Հապա մի պետության ղեկավարի անուն ասեք, որ ձեզ իր ուզած ձեւով չի շինել ու ճանապարհել: Մեկին «չէ» ասած չկաք… Սա ի՞նչ համաշխարհային պոռնկություն է:

Սուրեն Պապիկյան, շատ լավ հասկանալով, որ այս հարցը քեզ պետք է չտամ, այնուամենայնիվ, հարցնում եմ՝ բանակն ո՞ւր է: Սալդաֆոն գեներալներդ ինչո՞վ են զբաղված, այ տղա, ինչո՞ւ քեզ չեն զեկուցում սահմանին տիրող իրական իրավիճակի մասին: Սահմանային համայնքապետե՞րը պետք է լռեցնեն թուրքերին: Լավ, ենթադրենք՝ թուրքերն օդ են կրակում, Արգենտինայի ուղղությամբ են կրակում, առանց նշանառության են կրակում… Դուք էլ նույնն արեք, գոնե կիմանան՝ քնած չենք, բանակ ունենք, պաշտպանության նախարար ունենք, գերագույն գլխավոր հրամանատար ունենք:
ՀՀ իշխանություններին պատած վախը, ցավոք, ժողովրդին էլ է պատել: Համատարած խուճապից 5 պակաս ենք արդեն: Սոցիալական կայքերում լուրեր են պտտվում, թե նոր դիրքեր ենք հանձնել, թուրքն առաջ է եկել, նոր տեղերում մտել մեր տուն: Ու այս ֆոնին, պարզվում է, կրթվելն է նորաձեւ: Ասես թուրքի համար տարբերություն կա՝ կի՞րթ «գյավուրի» գլուխ կկտրի, թե՞ անկիրթի: Փաշինյանն արդեն քարտեզ է ցույց տալիս, որի վրա Սյունիք չկա, Ջերմուկ չկա, Վայքի ու Գեղարքունիքի առանձին մասեր չկան… Բա հետո՞: Նիկոլը Շիրինյան Լեւոնի թքոտ պռոշներով ժողովրդին ասում է՝ եթե համաձայն չեք թուրքի շուն դառնալ, ապա պարտիզանական ջոկատներ կազմեք եւ կռվեք: Նիկոլ, այսքան բանից հետո դու պատկերացնո՞ւմ ես համատարած խուճապի մասշտաբները, դու պատկերացնո՞ւմ ես, թե ինչ տեղի կունենա անձամբ քեզ հետ, քո լնգուլվազի հետ, քո թրքահոտ կառավարության հետ, քաղաքացիական պոռնոգրաֆիա կոչվող քո էշաբուծական ֆերմայի հետ: Գյումրու «կոտորածին» երանի կտաս, Նիկոլ, եւ քեզ ոչ մի «եվրատաշիկ» չի փրկի, ոչ մի Լեւոն Տեր-Պետրոսյան, ոչ մի Ռոբերտ Քոչարյան, ոչ մի Սերժ Սարգսյան… Եվ, ինչպես դու ես ասել մի անգամ, Նիկոլ, այս ամեն ինչը քո վզին է փաթաթված… Ու սեղմվում է…

ՀԳ. Չգիտեմ՝ հայերեն ինչպես ճիշտ կլինի ասել, բայց քո խուճապն էլ է 5 պակաս, Նիկոլ: