Շոյգուն և Իրանի ԶՈւ ԳՇ պետը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Թեհրանում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
Նշվում է, որ Սերգեյ Շոյգուն է առաջարկել ռազմական արդիական հարցեր քննարկել` նշելով, որ նկատի ունի Սիրիայի ու Աֆղանստանի հարցերն ու այսօր Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները։
«Դեռևս կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկվեն այսօր և վաղն օրվա ընթացքում»,– շեշտել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Նրա խոսքով, դրանք կրթական, փորձի փոխանակման, պատվիրակությունների փոխայցերի ու համատեղ ռազմածովային զորավարժությունների թեմաներն են։
Կարծիքներ