Ռուս խաղաղապահները ևս մեկնել են Ղազախստանից․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները ևս մեկնել են Ղազախստանից․ ՌԴ ՊՆ

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական ստորաբաժանումները զինտեխնիկա են բեռնել ԲՏԱ օդանավի մեջ և օդ բարձրացել Ալմաթիից։ Այս մասին տեղեկանում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։

«Ղազախստանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ռուս խաղաղապահների ստորաբաժանումները զինտեխնիկա են բեռնել «Իլ-76» եւ «Ան-124» ռազմական ինքնաթիռները եւ մեկնել են Ալմաթիից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ժամանելուց հետո ստորաբաժանումները երթ կկատարեն դեպի իրենց մշտական ​​տեղակայման կետերը:

Նշենք, որ հունվարի 14-ին, ավարտելով տեխնիկայի և անձնակազմի բեռնումը, Հայաստանի, Բելառուսի և Տաջիկստանի խաղաղապահ զորամիավորումները Ռուսաստանի օդային ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձան հայրենիք։