ՀՅԴ գրասենյակում ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ հանդիպում է ընթանում

ՀՅԴ գրասենյակում ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ հանդիպում է ընթանում

ՀՅԴ գրասենյակում ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ փակ հանդիպում է մեկնարկել։ Գրասենյակի աշխատակիցը մեզ թույլ չտվեց մուտք գործել շենք, ասաց, որ ինքը պահակային ծառայություն է իրականացնում, նիստը լուսաբանման ենթակա չէ։

Մենք նկատեցինք նաեւ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին, Դավիթ Խաժակյանին, որը մեզ հետ զրույցում փակագծեր չբացեց այս հանդիպումից, հարցին, թե ՀՅԴ նախաձեռնությա՞մբ է տեղի ունենում հանդիպումը, Խաժակյանը ևս հստակ չպատասխանեց, ասաց՝ տեղյակ չեմ։ Քիչ առաջ այստեղ ժամանեց նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։