Մեր տեղեկություններով՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը տարեվերջին որոշել է այցելել առաջնագիծ, թերեւս վերականգնել նախկին նախագահների կողմից տարիներ շարունակ ավանդական դարձած տարեվերջյան այցերը սահման պահող զինվորներին, նախապես տեղեկացվել է նրա այցի մասին, որը նախատեսված է եղել Երասխի հատվածում։ Խաչատուրյանի այցին ընդառաջ, մի քանի օր շարունակ նախապատրաստել են դիրքերը, մաքրել, համապատասխան կահավորել, սակայն վերջին պահին Խաչատուրյանը հրաժարվել է առաջնագիծ այցից եւ սահմանափակվել է միայն Արարատի զորամաս այցելությամբ, որի մասին նաեւ պաշտոնական հաղորդագրությամբ է տեղեկացվել. «Ամանորյա տոներին ընդառաջ, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը եւ խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին եւ ժամկետային զինծառայողներին»: Թե ով եւ ինչու է նրան հետ պահել այդ մտքից, պաշտոնապես չհաջողվեց պարզել, ըստ լուրերի՝ իր քայլի մասին նախագահը զեկուցել է Փաշինյանին, նա հավանություն չի տվել։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21...
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ևս երեք պատգամավոր ինքնաբացարկի դիմում է գրել։ Այս մասին հայտն...
Որոշումը բեկանված է. Պատգամավորի թեկնածուն ազատ ար...
«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու, Գավառի գրասենյակի պատասխանատու Սասուն Բադոյանը ազատ...
«Բոլորդ ազատ եք, հաջողություն»․ Գևորգ Գրիգորյանը ն...
Դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Թեև նախորդ տարի լ...
×
❮
❯