Ինչու որոշ մարդկանց մոտ մազերի սպիտակումը շուտ է տեղի ունենում

Ինչու որոշ մարդկանց մոտ մազերի սպիտակումը շուտ է տեղի ունենում

Կա տարածված կարծիք, թե մարդկանց մոտ մազերը ժամանակից շուտ են սկսում սպիտակել նյարդերի պատճառով։ Սակայն դա ամենեւին էլ այդպես չէ։ Գիտնականները մի քանի պատճառ են առանձնացրել մարդկանց մոտ մազերի՝ վաղ սպիտակելու հետ կապված։ Առաջին պատճառը կապված է վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խախտման հետ։ Ապացուցված է, որ էնդոկրինոլոգիական այս խնդրի առաջին «հուշումը» մազերի որակի վատացումն է։ Այսպես, մազերը դառնում են ավելի յուղոտ, կամ էլ՝ ավելի չոր ու սկսում են սպիտակել։ Մյուս պատճառը կապված է վիտամինների պակասի հետ։ Մազերը կարող են սպիտակել D վիտամինի պակասի պատճառով, կամ կալցիումի, պղնձի ու երկաթի պակասի պատճառով։ Վաղաժամ մազերի սպիտակելը կարող է կապված լինել նաեւ В12 վիտամինի պակասի հետ։ Ի դեպ, այն մարդիկ, որոնց մոտ այս վիտամինի պակասորդ կա, ավելի հակված են սթրեսների հանդեպ։ Մարդու մոտ մազերի վաղաժամ սպիտակումը սկսվում է նաեւ տագնապների եւ սթրեսների պատճառով։ Սթրեսն ազդում է ցողունային բջիջների վրա, որոնք սինթեզում են մազի պիգմենտը, ինչն իր հերթին բերում է սպիտակ մազերի ի հայտ գալուն։ Ի դեպ, մազերի խնամքի անորակ միջոցները նույնպես կարող են մազերի վաղաժամ սպիտակեցման հանգեցնել։ Իհարկե, մարդու մոտ մազերի վաղաժամ սպիտակելը կապված է նաեւ նրա ժառանգականության հետ։ Օրինակ, եթե ձեր ծնողների մոտ մազերը վաղ տարիքում են սկսել սպիտակել, ապա ամենայն հավանականությամբ դուք ունեք նման գենետիկ հակվածություն։