«Լաչինի միջանցքի խնդիրը լուրջ է»․ Կլաարը ժամանել է Հայաստան

«Լաչինի միջանցքի խնդիրը լուրջ է»․ Կլաարը ժամանել է Հայաստան

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է։
Եվրոպացի պաշտոնյան այս մասին տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ․

«Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։  Անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ հետագա ուղիները գտնելու համար: Եվրամիության նպատակը մնում է նույնը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը»,-գրել է նա։