ԱՄՆ Կոնգրեսի անդամ Թոմ Քինը «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումների ժամանակ ասել է.
«Մենք չենք կարող թույլ տալ, որ տարածաշրջանը ցնցվի եւս մեկ պատերազմից՝ հաշվի առնելով աշխարհում ընթացող հակամարտությունները: Ես խորապես հիասթափված եմ, որ Բաքուն դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու փոխարեն ընտրեց տարածաշրջանն ուժով գրավելու ճանապարհը: Դա միայն խորացրել է երկու կողմերի միջեւ անվստահությունը: Կցանկանայի լսել, թե այսօրվա զեկուցողներն ինչպես են նախագահ Ալիեւին հասցնում այն ուղերձը, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ուժի կիրառումը, ներառյալ՝ Սյունիքի մարզը, բացարձակապես անընդունելի կլինի»: