Ով կարող է դառնալ Եվրախորհրդի ղեկավար Միշելի հրաժարականից հետո

Ով կարող է դառնալ Եվրախորհրդի ղեկավար Միշելի հրաժարականից հետո

Եվրոպական խորհրդում նախագահությունը կարող է ժամանակավորապես անցնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ մարմնի ղեկավար Շառլ Միշելի հրաժարականից հետո, քանի որ այդ երկիրը Եվրախորհրդում նախագահելու է 2024 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Այս մասին գրում է ամերիկյան Politico թերթը։

«Միշելը նախատեսում է հուլիսի կեսերին զբաղեցնել իր տեղը Եվրախորհրդարանում, եթե ընտրվի, ինչը նշանակում է, որ ԵՄ առաջնորդները պետք է արագ համաձայնության գան Խորհրդում իր ազատված պաշտոնի իրավահաջորդի շուրջ: Եթե դա չհաջողվի, ապա հանդիպումները կնախագահի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որի երկիրը հուլիսին ռոտացիոն սկզբունքով ստանձնելու է ԵՄ Խորհրդի նախագահությունը։

Պարբերականը գրում է, որ 2024 թվականի Եվրոպական ընտրություններից անմիջապես հաջորդող վեց ամիսների ընթացքում Եվրախորհրդում Օրբանի «անվերահսկելի ղեկավարումը, այն է, որից ԵՄ 26 այլ առաջնորդներից շատերը հուսահատորեն կցանկանային խուսափել»։