Սկանդալ՝ Բուլղարիայի և ՌԴ-ի միջև․ վտարում են ռուս հոգևորականներին

Մոսկվան հայելային միջոցներ չի ձեռնարկի Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու դեմ՝ ի պատասխան Սոֆիայի անբարյացակամ քայլերի. այս մասին «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բուլղարիայում Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան։
«Մենք բարբարոսներ չենք»,- ընդգծել է նա։
Նրա տեղեկություններով՝ Մոսկվայում Բուլղարիայի դեսպան Աթանաս Քրիստինին կկանչեն ՌԴ ԱԳՆ՝ Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈՒԵ) հոգևորականներին արտաքսելու պատճառով։
Ավելի վաղ Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել էր, որ Բուլղարիայի իշխանությունները որոշել են երկրից վտարել Սոֆիայի Ռուս ուղղափառ եկեղեցու ծայրագույն վարդապետ Վասիանին։
Հանրապետությունը որոշել է, որ հոգեւորականը վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կործանարար է որակել այդ որոշումը։
Կարծիքներ