Հունիսի 18-ին հանրային ամփոփոիչ հանրահավաք Հանրապետության հրապարակում . Վարդևանյան

Հունիսի 18-ին հանրային ամփոփոիչ հանրահավաք Հանրապետության հրապարակում . Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը

«2021 թվականի մայիսի 19-ին ես՝  որպես «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ,  դիմել էի Երևանի քաղաքապետին՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավի ավարտին հանրային ամփոփոիչ հանրահավաք անցկացնելու համար:

Դիմումով ներկայացվել էր հանրային հավաքն անցկացնել մինչև ժամը 21:00, սակայն  Երևանի քաղաքապետարանը մեր դիմումը բավարարել էր մինչև ժամը 20:00: 

Չնայած այն հանգամանքին, որ «Հայաստան» դաշինքը՝ ըստ օրենքի, առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը, այդուհանդերձ, քաղաքապետարանը բավարարարել էր նաև ներկայիս ժամանակավոր իշխանության ներկայացուցչի դիմումը՝ 20:00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում՝ հիմնավորմամբ, որ իբրև մեր հավաքը պետք է ավարտվեր 20:00-ին:

Իրավական գործընթացների միջոցով դատական քննության արդյունքում այսօր վճիռ ընդունվեց, որ մեր կողմից ներկայացված հսանրային հավաքն ավարտելու է 21:00-ին»:

Հունիսի 18,  Հանրապետության հրապարակ 
Դեպի ուժեղ  Հայաստան