Օնիկ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել, պիտի հեռանաս. Փաշինյան

 Օնիկ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել, պիտի հեռանաս. Փաշինյան

ԳՇ հայտարարությունը անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից։ Այն ԳՇ պետը, որը անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, որոնք ուզում են 2008թ․-ի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի տակ, ՀՀ-ն ԳՇ նման պետ չի կարող ուղղակի ունենալ։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց այս հանգամանքը ամենևին ԶՈՒ-երում վենդետաների հիմք չպետք է տա։ Այս պահի դրությամբ ԶՈՒ-երը և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել և հույս ունեմ չեն էլ հատի, բայց Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա»,- ասաց Փաշինյանը։

«Օնի՛կ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել։ Դու քո ղեկավարի հրահանգները եւ հրամանները չե՛ս կատարել, դու կատարել ես ժողովրդի կողմից մերժված, երկիրը թալանած, բոլոր հնարավոր տեղերում փայ մտած մեծ մերժվածի հրամանները»,- հավելեց նա։