Մեկնարկեց «Ազատագրական շարժման» ուխտագնացությունը

Մեկնարկեց «Ազատագրական շարժման» ուխտագնացությունը

«Հիմա մենք սկսում ենք մեր ուխտագնացության երթը, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս ուխտագնացությունը քաղաքական որևէ նպատակ չունի։ Մենք ուխտագնացությամբ գնում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ համախմբման նպատակով։ Այսօր որևէ մեկի հրաժարականի, քննադատության մասին չենք խոսելու, մենք լուռ գնալու ենք՝ մեր համախմբման կոչով»,- ասաց շարժման մասնակից, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։