«Ժինգյալով հացն ու թոթի արաղը» մոռացնել է տվել կորոնավիրուսը

«Ժինգյալով հացն ու թոթի արաղը» մոռացնել է տվել կորոնավիրուսը

Ժողովրդից իշխանավորները կարգապահություն են պահանջում, ասում, որ մարդիկ անլրջացնում են կորոնավիրուսը, դիմակներ չեն կրում, հեռավորություն չեն պահում,  բայց իշխանավորներով մեկնում են Արցախ, մոռանում իրենց ասածը ու «քիթ քթի սեղան նստում»։ Արցախի «ժինգյալով հացն ու թոթի արաղը» մոռացնել է տալիս կորանավիրուսը։ Արցախի «թոթի արաղը խմելուց հետո «պաչ-պռոշտին նաղդ է»։ Իսկ ժողովրդին ասում են՝ հինգ հոգուց ավել հավաք չանեք, խուսափեք մեծ հանդիպումներից։ Ոչ մահացածին են թողնում մարդավարի ճանապարհենք, ոչ էլ մի փոքրիկ խմբով հավաքույթ անենք։

Տեսնու՞մ եք, որ ամեն ինչ ձեզնից է սկսում։ Բա տուգանեք ձեզ, ինչու՞ չեք տուգանում։