Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Լիբիայի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության ղեկավարը

Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Լիբիայի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության ղեկավարը

Ստամբուլում հանգստյան օրերին հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Լիբիայի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Բանակցությունները տեղի են ունեցել «Դոլմաբախչե» պալատում դռնփակ ռեժիմով։ Վերլուծաբանների համար հատկանշական է այն, որ հանդիպումն ու բանակցությունները ընթանում են Լիբիայում հայտարարված կրակի դադարեցումից հետո, որը ուժի մեջ էր մտել հունվարի 12-ի կեսգիշերին։