Մադոննան հետաձգել է Madame X-ի Նյու-Յորքյան շոուն՝ ծնկի վնասվածքի պատճառով

Մադոննան հետաձգել է Madame X-ի Նյու-Յորքյան շոուն՝ ծնկի վնասվածքի պատճառով

Մադոնան ստիպված է եղել հետաձգել իր Madame X շոուն, որը կայանալու էր Նյու-Յորքում՝ ծնկի վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է NME-ն։ Նշենք, որ շոուն կայանալու էր Բրուքլինյան ակադեմիայի շենքում։ Նշենք, որ երգչուհու պաշտոնական կայքում երկրպագուներին խնդրվում է համբերատար գտնվել ու սպասել առնվազն երեք օր, մինչ շոուի նոր ժամկետի մասին հրապարակումը։ Չնայած վնասվածքին, սակայն ամսի 10-12 նախատեսված համերգները կկայանան ըստ պլանավորածի։