«Մի կյանքից ավելի». Սուրեն Սարգսյանը բացառիկ մանրամասներով գիրք է գրել

«Մի կյանքից ավելի». Սուրեն Սարգսյանը բացառիկ մանրամասներով գիրք է գրել

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր հոր` դեսպան, պետանվտանգության գնդապետ Արմեն Սարգսյանի կյանքի մասին բացառիկ մանրամասներով գիրք է գրել։ Այն կոչվում է «Մի կյանքից ավելի»։ Սարգսյանն այնպիսի տեղեկություններ է նշել գրքում, որոնք չգիտեն նույնիսկ նրան ճանաչողները։ Այս մասին քաղաքագետն ասաց լրագրողների հետ զրույցում։

Սուրեն Սարգսյանը գրքում ընդգրկել է նաև Խորհրդային Միության տարիներին հոր իրականացրած գործողությունների մասին տեղեկությունները։ Օրինակ` Խորհրդային Հայաստանը շատ ակտիվ զբաղվել է աֆղանական ուղղությամբ, այնտեղ իրականացվող հատուկ օպերացիաներով։