Երեխաների սեքսուալ դաստիարակության մասին․ մաս 2-րդ․ Meduza․io-ի անդրադարձը

Երեխաների սեքսուալ դաստիարակության մասին․ մաս 2-րդ․ Meduza․io-ի անդրադարձը

Կա ընդհանուր մտայնություն, որ երեխայի մոտ սեքսուալ հարցերի մասին խոսելիս, նա կսկսի դրանով հետաքրքրվել եւ սեքսուալ սեփական կյանքը կսկսի ժամանակից շուտ։ Սա թերեւս ընդամենը մտայնություն է։ Այն, որ սեքսուալ դաստիրակության եւ սեռակրթության, ու դեռահասային հղիության միջեւ որոշակի կապ կա, դա փաստվում է նաեւ վիճակագրությամբ։ Սակայն այդ վիճակագրությունը որեւէ կերպ չի արտացոլում վերոնշյալ մտայնության իսկությունը։

Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները այն երկրների հնգյակում են, որտեղ ամենից բարձր ցուցանիշն է եւ դեռահասային հղիության եւ դեռահասային հղիության ընդհատումների /խոսքը 15-19 տարեկան աղջիկների մասին է/։ Որքան էլ կարող է տարօրինակ հնչել, սակայն Միացյալ Նահանգներում համակողմանի սեքսուալ դաստիարակությունը եւ սեռակրթությունը հասանելի է նահանգների կեսում միայն, իսկ Ռուսաստանում գործում են մի շարք օրենքներ, որոնք այս կամ այն կերպ խոչընդոտում են ցանկացած սեքսուալ գրագիտության ծրագրերի իրականացմանը։ Շվեյցարիան եւ Նիդերլանդները ամենացածր դեռահասային հղիություն եւ ամենացածր դեռահասային հղիությունների ընդհատման ցուցանիշներ ունեցող երկրներն են, որոնք ունեն բազմամյա փորձ սեքսուալ դաստիարակության եւ սեռակրթության՝ սկսած մանկապարտեզային տարիքից։

Հետաքրքրական է, որ այս երկրներում սեքսուալ կյանքի մեկնարկը 18,6 տարեկանից է սկսվում, իսկ Ռուսաստանում՝ 16 տարեկանից։ 2013 թվականին դեռեւս, ՄԱԿ Բնակչության հիմնադրամը հրապարակել էր զեկույց դեռահասային հղիությունների եւ աբորտների մասին եւ առանձնացրել Ռուսաստանը, կոչ անելով շտապել դաշնային մակարդակում սեռակրթության ծրագրի ներդրման հարցում, ցուցանիշները նվազեցնելու համար։ Արդեն ԱՄՆ փորձը ցույց է տալիս, որ սեռակրթությունը եւ սեքսուալ դաստիարակությունը արդյունավետ կերպով կանխում են ինչպես սեքսուալ ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածումը, այնպես էլ դեռահասային հղիություններն ու աբորտները։