Կարո Փայլյանն այցելել է հարձակման ենթարկված հայ երիտասարդին

Կարո Փայլյանն այցելել է հարձակման ենթարկված հայ երիտասարդին

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլյանը Twitter-ի իր էջում հայտնել է, որ այցելել է Առլեն անունով հայ երիտասարդին, ում վրա երեք շաբաթ առաջ Ուսկուդար քաղաքում հարձակում էին գործել մի խումբ անձինք:

«Ես լրջորեն կասկածում եմ, որ ոստիկանությունն ու դատախազությունը արդյունավետ քննություն են իրականացնում: Բոլոր պատասխանատու անձանց կոչ եմ անում անհապաղ գործել»,- գրել է նա: