Բայդենը չի բացառել Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը

Բայդենը չի բացառել Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել, որ կարող է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մեծ 20-յակի կամ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջիկա գագաթնաժողովների ընթացքում՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և այլ հարցեր, հաղորդում է ТАСС գործակալությունը։

«Դա դեռ պետք է որոշվի», – հինգշաբթի հայտարարել է Բայդենը:

Այսպես է ԱՄՆ նախագահը Սպիտակ տան դիմաց՝ Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներ այցից առաջ պատասխանել ТАСС-ի այն հարցին՝ արդյոք նա և Պուտինը կարող են հանդիպել՝ քննարկելու Ուկրաինան և այլ հարցեր առաջիկա G20-ի կամ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովների շրջանակում։ Ամերիկացի առաջնորդի կողմից այս թեմայով այլ մեկնաբանություններ չեն եղել։