Մենամարտերի առաջնության մրցաշարի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել

Մենամարտերի առաջնության մրցաշարի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել

Մոսկվայում ընթացող Պոդդուբնու անվան մենամարտերի լիգայի առաջնության ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել՝ մասնակիցների, մարզիչների եւ երկրպագուների միջեւ։ Միջադեպը տեղի է ունեցել 66 կգ քաշային կարգի պանկրատիոն կատեգորիայի կիսաեզրափակչի մենամարտերի ժամանակ։

Մարզիկներ Իսլամ Իսաեւն ու Ռաթմիր Հայրուլլինը ծեծկռտուք են սարքել, որին միացել են մարզիկների թիմերը անդամները եւ երկրպագուները։ Ծեծկռտուքը հնարավոր է եղել դադարեցնել միայն ոստիկանների միջամտությամբ։ Նշենք, որ այս մրցաշարը Մոսկվայում ընթանում էր առաջին անգամ։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2 միլիոն ռուբլի։