Պուտինը հոկտեմբերի 1-ին Երեւանում կմասնակցի ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին․ Անդրեյ Ռուդենկո

Պուտինը հոկտեմբերի 1-ին Երեւանում կմասնակցի ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին․ Անդրեյ Ռուդենկո

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի մեկին նախատեսում է այցելել Երեւան՝ մասնակցելու ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, փոխարտգործնախարար Ռուդենկոն մասնավորապես ասել է․ «Հայաստանն ու Ռուսաստանը վստահ կերպով շարժվում են բազմապլան դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ճանապարհով։ Պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը ամենաբարձր մակարդակով։ Մեկ շաբաթ անց, հոկտեմբերի մեկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Երեւան, մասնակցելու համար ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին»։