Ալեն Սիմոնյանի ասածներն ու Արարատ Միրզոյանի ասածները տրամագծորեն հակասության մեջ են․ մեր երկիրը փորձադաշտ չէ

 Ալեն Սիմոնյանի ասածներն ու Արարատ Միրզոյանի ասածները տրամագծորեն հակասության մեջ են․ մեր երկիրը փորձադաշտ չէ

Կուզեի անդրադառնալ Ալեն Սիմոնյանի՝ հենց այստեղ արած արտահայտություններին։ Նախ մենք պիտի փաստենք մի ամոթալի փաստ։ Անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ վերաինտեգրամ բանակցություններին՝ Ալեն Սիմոնյանը բառացի ասաց, թե դեռևս ճանապարհ կա անցնելու։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը բացարձակապես չի բացառում վերաինտեգրամ բանակցությունների հավանականությունը։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում ճեպացրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Այսքանը հերիք չէ, մի հատ էլ ասաց, թե ճանապարհ կա անցնելու։ Սրա գնահատականը, կարծում եմ, պիտի տա ժողովուրդը ու առաջին հերթին այն մարդիկ, որոնք 2021 թվականին մորոլությամբ ձայն են տվել ՔՊ-ին։ Այո, ինքը ասաց, որ հավականությունը ռեալ չի համարում, բայց ասաց, որ ճանապարհ կա անցնելու, այսինքն ինքը ասաց, որ հավանականությունը ռեալ չի համարում, բայց չասաց, որ դա անընդունելի է։ Ալեն Սիմոնյանը նաև հնարավոր համարեց հանքի այցելությունը ադրբեջանցիների կողմից, որը նույնպես ադրբեջանական պահանջ է։ Եկեք փաստենք, որ Ալեն Սիմոնյանի երեկվա ասածներն ու Արարատ Միրզոյանի Մոսկվայում ասածներն ու չասածները տրամագծորեն հակասության մեջ են։ Թող մի հատ իրար հետ հասկանան՝ ինչ են խոսելու, մեր երկիրը փորձադաշտ չէ»,- հավելեց նա։