Հասանովը՝ Ղարաբաղի ու Լաչինի անցակետի մասին

Հասանովը՝ Ղարաբաղի ու Լաչինի անցակետի մասին

Ապահովված է Ղարաբաղի հայ բնակիչների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների, ռուսական խաղաղապահ զորախմբի թափանցիկ և կանոնավոր տեղաշարժը Լաչինի անցակետով երկու ուղղություններով։ Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ ընդունելով Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիստոֆ Սալայ-Բոբրովնիցկու գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Զաքիր Հասանովը հունգարացի գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, հայտնում է այդ երկրի ռազմական գերատեսչությունը։ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը մեղադրանքներ է հասցեագրել հայկական կողմին՝ միաժամանակ արդարացնելով Բաքվի կողմից Լաչինի սահմանային անցակետի տեղադրումը։