Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 59 մարդ․ Ermenihaber

Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 59 մարդ․ Ermenihaber

Թուրքիայում մարտի 25-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 59-ի։ Այս մասին, Ermenihaber-ի փոխանցմամաբ, Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 5․035 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 561 նոր դեպք։ Նշյալ ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 15 դեպք։