Արեստովիչը կանխատեսել է, թե երբ զինադադար կկնքվի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ենթադրում է, որ Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը կարող է կնքվել հունվարի 25-ին։
Այս մասին հայտնում է Strana.ua-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է առաջարկել դադարեցնել հակամարտության ակտիվ փուլը հունվարի 20-ին՝ իր երդմնակալությունից անմիջապես հետո։
Հիշեցնենք՝ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ունակ է Ուկրինայում պատերազմին վերջ տալ 24 ժամում:
Երեկ էլ հայտարարեց, թե Պուտինը պետք է ենթադրի, որ պարտվել է, իսկ Զելենսկին իր հետ՝ օրերս կայացած հանդիպման ժամանակ ակնարկել է՝ խաղաղության ժամը հասել է:
Կարծիքներ