Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել է

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել է

Ալիեւյան պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիեւը հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության վերաբերյալ «սոցիալական ցանցերում տարածել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն, որը նսեմացնում է Ադրբեջանի զինված ուժերին եւ նպատակ ունի հանրության շրջանում տարածել խուճապ»:

ՊԱԾ-ը պաշտպանության նախկին նախարարի գրառումները որակել է «դիվերսիա» եւ համապատասխան հոդվածով հարուցել քրեական գործ: Գազիեւը կալանավորված է: