Դալայ-Լաման թողարկել է բուդդայական ուսուցումների եւ մանթրաների հավաքածու

Դալայ-Լաման թողարկել է բուդդայական ուսուցումների եւ մանթրաների հավաքածու

Դալայ-Լաման իր 85-ամյա հոբելյանը նշանավորել է բուդդայական ուսուցումների եւ մանթրաների հավաքածուի թողարկմամբ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Բուդդայականների հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ «Ներքնաշխարհ» խորագրով իր հավաքածուն լսողներին որոշ հանգստություն կպարգեւի կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված ներկայիս խառնակ ժամանակներով։ Հավաքածուից ստացված եկամուտները կծախսվեն բարեգործության վրա։