Թուրքիան կրկին ու կրկին ցույց է տալիս իր գազանային, անասնական էությունը։
Սիրիայում հենց հիմա ընթանում է ալավիների և քրիստոնյաների իսկական Ցեղասպանություն։ Թուրք մարդասպանները, այսպես կոչված, «դեմոկրատական ուժերից» զանգվածաբար սպանում են կանանց, ծերերին, երեխաներին, որոնք թուրք չեն: Սպանում են տեսախցիկների առաջ՝ ծիծաղելով և հաճույք ստանալով անմեղ մարդկանց արյունից։
Սպանում են նրանք, ում ԵՄ-ն ընդունում է, ինչպես մերձավոր արևելքի դեմոկրատներ` սպանում են նրանք, ում ընդունում են Ֆրանսիայում և Գերմանիայում ամենաբարձր մակարդակով այդ իբր ժողովրդավար երկրների ղեկավարները։
Սպանում են նրանք, ովքեր մեզ սպանել են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում և 2020 թվականին Արցախում։
Թուրքերը կրկին սպանում են։
Արդեն տեղեկություններ կան, որ Լաթաքիայում սրանք հայերին են սպանել և այստեղ հարց է առաջանում՝ արդյոք Սիրիայի հայերի պաշտպանության համար գոնե մի խոսք կասի Հայաստան պետությունը։
Այսինքն, ի պաշտպանություն սիրիայի հայերի փաշինյանական իշխանությունները որևէ խոսք կասե՞ն:
Թե կլռեն, որ հանկարծ չնեղացնեն իրենց թուրք «գործընկերներին»։
Արման Աբովյան