Տոնե՜րն են մոտենում․․․

Տոնե՜րն են մոտենում․․․

Մոռացե՞լ եք ՀՀ Հպարտ քաղաքացու տոնը։ Վիքիպեդիան հիշեցնում է․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր, Հայաստանի Հանրապետության տոն։ Նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը»։ 
Բան չի մնացել։ Պատրաստվեք։ 2018 թվականի Քաղաքացու տոնը, ինչպես տոնի գլխավոր հեղինակն է ասում՝ պայմանավորված է եղել ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրադարձություններով և դրան հետևած թավշյա հեղափոխությամբ։  

Իսկ ես կասեի՝ պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացու մեջքը, ողնաշարը ջարդելու, դիմադրողականությունը կոտրելու, Արցախը հանձնելու, տասնյակ հազարավոր զինվորների մատաղ անելու, խեղանդամ դարձնելու, Արցախի 75 տոկոսը հանձնելու, Հայաստանի համար սպառնալիք ստեղծելու  հետագա իրադարձություններով։ 
Նիկոլը խորոված էր անում՝ հաղթած ժողովրդի համար։ «Հարբեցնում էր նրանց»,  որ երկիրը հասցնի այն անդնդային կետին, որի մեջ այսօր հայտնվել են ՀՀ և Արցախի քաղաքացիները։

«Այնպե՜ս էր մոգական ստերից հարբել» ՀՀ քաղաքացին, որ երբ արթնացավ՝ տեսավ հաղթանակից մնացել է միայն Նիկոլ Փաշինյանի լեզուն, որ դեռ հաղթանակից է խոսում։ 
Մնում է Փաշինյանին  հիշեցնել՝ տոնե՜րն են մոտենում։ Պատրաստվիր, որ նշես ՀՀ քաղաքացու ոտնատակ տրված արժանապատվության տոնը։ Բայց ասեմ, որ նա կոտրված ողնաշարով է ոտքի է կանգնելու և թույլ չի տալու , որ իր արժանապատվությունը մնա ասֆալտին գցված։