Բելգիայում հակահամաճարակային սահմանափակումները չեն խստացնի, թեեւ COVID-19-ով վարակման դեպքերն ավելացել են

Բելգիայում հակահամաճարակային սահմանափակումները չեն խստացնի, թեեւ COVID-19-ով վարակման դեպքերն ավելացել են

Բելգիայի իշխանությունները որոշում են կայացրել հակահամաճարակային սահմանափակումները չխստացնել, չնայած այն բանին, որ կորոնավիրուսով վարակման դեպքերը ավելացել են։ Այս մասին հայտնում է Բելգիայի կառավարությանը կից գործող խորհրդատվական կոմիտեն։ Հաղորդման մեջ նշվում է, որ տեղական եւ կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների եւ մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել կոմիտեի նիստ, որի ընթացքում վերլուծվել են կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացման պատճառները, ինչից հետո եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսի հնարավոր նոր բռնկումը առայժմ ընդամենը տեղային բնույթի է եւ կորոնա-թվերի աճին նպաստում են կոնկրետ դեպքերով պայմանավորված օջախներում վարակակիրների թվի ավելացումը։

Մասնագետների համար հուսադրող է այն, որ մահացության թիվը մնում է կայուն։ Այդուհանդերձ, ամենօրյա ռեժիմով իշխանությունները որոշել են վերստին բնակչությանը տեղեկացնել երկրում համաճարակային իրավիճակի մասին, պահպանելու համար բնակչության աչալրջությունը։