ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին հանդիպել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին

ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին հանդիպել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին

Երեկ դեսպան Թրեյսին հանդիպեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը եւ գերեվարվածների անվտանգ վերադարձին ուղղված ջանքերը։

Միացյալ Նահանգները շարունակում է հետամուտ լինել երկկողմ կապերի ամրապնդմանը՝ հիմնվելով մեր ընդհանուր արժեքների և շահերի վրա։ Այս մասին հաղորդում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: