Ադրբեջանում փակում են «Սպուտնիկ-Ադրբեջան» լրատվամիջոցը 

Ադրբեջանում փակում են «Սպուտնիկ-Ադրբեջան» լրատվամիջոցը 

Ադրբեջանի իշխանությունները որոշել են փակել մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների ադրբեջանական մասնաճյուղները։ Համաձայն պաշտոնական տեղեկատվության, փակվում են «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվամիջոցը, որը գործում է որպես «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության մասնաճյուղ, ինչպես նաեւ BBC-ի ադրբեջանական ծառայությունը։

Համաձայն նոր որոշման, Ադրբեջանում գործելու են այնքան ռուսական տեղեկատվական գործակալությունների թղթակիցներ, որքան ադրբեջանական «Ազերթաջ» գործակալության թղթակիցներ գործում են Ռուսաստանում։ Խստորեն պահպանվելու է պարիտետի սկզբունքը։ Ադրբեջանում շարունակելու է աշխատել «Ռուսաստանն այսօր»-ի մեկ թղթակից, որի գործունեությունը կարգավորվելու է ադրբեջանական օրենսդրությամբ եւ ռուս-ադրբեջանական միջպետական փաստաթղթերով։